Մի դեպք պատմեմ մանկությունից

Երբ ես հինգ տարեկան էի,  շատ էի սիրում պատմություններ, ֆիլմեր և մուլտֆիլմեր մարտիկների մասին։ Հայրիկս, այդ ամենը իմանալով, ինձ համար գնել էր խաղալիք թուր։ Եվ մի օր ես դիտում էի մի ֆիլմ, որտեղ իմ սիրելի հերոս մարտիկները կռվում էին ուզբեկական բանակի դեմ։ Այդ օրը իմ տատիկը  պետք է մեր տուն հյուր գար։ Երբ նա թակեց մեր տան դուռը, և մայրիկս բացեց այն, ես, գտնվելով այդ ֆիլմի ազդեցության տակ, վերցրի թուրս և ուզբեկնե՜ր բղավելով` հարձակվեցի նրա վրա: Սկզբում տատիկս վախեցել էր, բայց երբ ես հասկացա, որ դռան դիմաց կանգնածը իմ տատիկն էր, հասցրեցի կանգնել։ Եվ կանգնելուց հետո տատիկս, մայրիկս և ես սկսեցինք ծիծաղել իմ խենթության վրա։ 

Оставьте комментарий